Կենսաբանություն

             Բույսերի մասին հետաքրքիր փաստեր

Կակաչը ամենաարագ աճող բույսերից մեկն է: Մեկ օրվա մեջ այն կարող է աճել միջին հաշվով 2 սմ:

• Այն, որ արևածաղկի անունը դրվել է այդ ծաղկի այն հատկությունից ելնելով, որ այն միշտ թեքվում է դեպի արևը, բոլորս դեռ դպրոցից գիտենք: Բայց քչերը կիմանան, որ մինչ ժամանակակից տեխնոլոգիաների հայտնաբերումը, արևածաղիկը կապում էին փրկարարական բաճկոններին՝ լույսի ուղղությունը որոշելու համար:

• Շաֆրանի (քրքում) հինգ հազար ծաղկից ստանում են ընդամենը մեկ ունցիա (28,34 գրամ) համեմունք:

• Անմոռուկը աճում է գրեթե ամենուր, և հետաքրքիրն այն է, որ ամենուր էլ այն ունի նույն անվանումը. անգլերենով այն կոչում են Forget-me-not, գերմաներենով՝ Vergimeinnicht, ֆրանսերենով՝ ne-m’oubliez-pas, ռուսերենով՝ Незабудка, և այլն:

• Ավստրալիայի տրոպիկական անտառներում աճող ծաղիկների 80 տոկոսը աշխարհի այլևս ոչ մի վայրում չի հանդիպում:

• Գերմանիայում մի տաճարի կողքին աճում է վարդի աշխարհի ամենահին թուփը: Անհավատալի է, բայց այն տնկված է եղել 1000 տարի առաջ: Եվ այնքան է աճել ու բարձրացել, որ այժմ հասել է այդ տաճարի գրեթե ամենավերևի հատվածին:

• Անհավանական է, բայց խոլորձները կարող են ապրել մի ամբողջ դար՝ 100 տարի:

• Մեր մոլորակի ամենամեծ ծաղիկը՝ «Պաֆֆլեզիա Առնոլդա» անվամբ, կշռում է 11 կգ, իսկ տրամագիծը հասնում է մինչև 91 սմ-ի: Այն աճում է Ինդոնեզիայում:

• Ծաղիկները ոչ միայն դիտողի աչքն են շոյում, այլ նաև տալիս են մարդկությանը մեծ օգուտ: Որոշ բույսեր օգնում են հայտնաբերել օգտակար հանածոների տեղանքը: Օրինակ Ավստրիայում և Ճապոնիայում բույսերի շնորհիվ, որոնք աճում են հիմնականում այնպիսի հողերում, որոնք պղինձ են պարունակում, հայտնաբերել և բացել են բղնձի հանքաքարի ավազան: Իսկ Ամերիկայում ծաղիկների օգնությամբ որոշել ու գտել են արծաթի հանքեր: Անապատի տիրուհի փշե ծաղիկը, որի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ընկնելով ծծումբով հարուստ հողի վրա, ունենում է ոչ թե վարդագույն, այլ սպիտակ ծաղկաթերթիկներ, իսկ այնտեղ, որտեղ հողը հարուստ է ցինկով, նրա ծաղկաթերթիկները դեղնավուն երանգ են ստանում:

 

Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

1. Յոդի պակաս կամ ավելցուկ. Վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, եւ դրա պակասը ինչպես նաեւ ավելցուկը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Քանի որ հայերին բնորոշ է յոդի պակասը, դրան առնչվող հիվանդությունները այստեղ շատ տարածված են։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե ովքեր են գտնվում ռիսկային խմբում, ինչպես կարելի է իմանալ, թե օրգանիզմում յոդի պակաս կա, թե ոչ, եւ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են պետք յոդի պակասի հետեւանքով առաջացող հիվանդություններից խուսափելու համար: Ի դեպ, յոդի պակասի հետեւանքով առաջացող վահանաձեւ գեղձի հիվանդությունները կանանց մոտ ավելի հաճախ են պատահում, քան տղամարդկանց. այս մասին մենք նույնպես տեղեկացրել ենք։

2. Ժառանգականություն. ինչպես ուռուցքների, այնպես էլ վահանագեղձի այլ հիվանդությունների գենետիկ նախահակումը նույնպես մեծ նշանակություն ունի։ Եթե ընտանեկան պատմության մեջ կան բարեկամներ, ովքեր տառապել են խպիպ կամ այլ հիվանդություններով, ապա պետք է կրկնակի զգոն եւ զգույշ լինել։

3. Կենսակերպ. ենթադրվում է, որ ծխելը նպաստում է թունավոր խպիպի առաջացմանը։ Նաեւ ծխողների մոտ գրեթե 7-8 անգամ ավելի հաճախ է հանդիպում ցայտուն արտահայտված էկզոֆտալմ- ակնակապիճից դուրս ցցված աչքեր։

4. Էկոլոգիա. բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են ազդել վահանաձեւ գեղձի աշխատանքի վրա։ Շատ մեծ դեր ունեն նաեւ տարբեր «վնասակար» արտադրությունները։

5. Ռադիացիա. ինչպես ասաց Էդվարդ Թորոմանյանը, Չերնոբիլից հետո Ուկրաինայում եւ Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձեւ գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը, եւ նրանց թիվը մինչ այժմ աճում է, չնայած այսքան տարի է անցել։ Հատկապես ավելի հաճախ այն հանդիպում է երեխաների մոտ, քանի որ նրանց վահանաձեւ գեղձը ավելի մեծ քանակությամբ ռադիոակտիվ յոդ է կլանում եւ նրա աշխատանքը  խախտվում է։ Ֆուկուսումայում վթարից հետո զգալիորեն ավելացել է վահանաձեւ գեղձի ուռուցք ունեցող երեխաների թիվը։

www.000webhost.com